Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկարան որոնում է նոր ձևաչափ՝ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան

Անկարան որոնում է նոր ձևաչափ՝ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան
16.07.2016 | 00:55

Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են համագործակցել եռակողմ ձևաչափով՝ Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Տարածաշրջանում խոշոր նախագծերի իրագործումը, մասնավորապես՝ «Նոր Մետաքսի ճանապարհը», թույլ կտա Ադրբեջանին դառնալ տարանցիկ կենտրոն, տարածաշրջանային հանգույց: Այդ նախագծերի իրագործման համար Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են համագործակցել ոչ միայն երկկողմ, այլև եռակողմ ձևաչափով՝ այլ երկրների հետ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:


«Մասնավորապես, մենք ցանկանում ենք ձևավորել եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան ձևաչափ: Հնարավոր ենք համարում նաև Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձևաչափը»,- ասել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ