ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են հնարավորինս շուտ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հաջորդ հանդիպումը՝ «Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
«Թեպետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը հստակեցված չէ, ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ, կփորձեն հնարավորինս արագ կազմակերպել նախագահների հաջորդ հանդիպումը»,- ասել է ամերիկացի համանախագահը: