Թուրքիան «շարունակելու է աջակցել» Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը օգուտ կբերի այդ հարցում՝ հայտարարել է Բաքու ժամանած Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը:
«Ես ասել եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովին, որ հետագա գործընթացներում Թուրքիան աջակցելու է նմանատիպ նախաձեռնություններին: Թուրքիան նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը կժամանեն Անկարա: Մենք կհանդիպենք նրանց հետ և կշարունակենք սատարել Ադրբեջանի դիրքորոշումը: Քանի որ Ռուսաստանի հետ կապերը արդեն կարգավորված են, մենք կշարունակենք նրա հետ քննարկել այս հարցը նախագահների, արտգործնախարարների մակարդակով»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն: