Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

2017 -ին ԵՄ-ն կնախաձեռնի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը

2017 -ին ԵՄ-ն կնախաձեռնի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը
16.07.2016 | 01:09

2017-ին ԵՄ-ն կսկսի իրականացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը՝ Երևանում ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարների քննարկման ժամանակ, ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Նա անդրադարձել է նոր փաստաթղթերի նախագծերին, որոնք կազմվել են Բրյուսելում:

«Դրանք մեր առաջնահերթությունների մի մասն են 2017-ի համար»,- հավելել է նա: ԵՄ-ն Արևելյան գործընկերության երկրներին միանման է վերաբերվում՝ անկախ այն բանից` նրանք որոշել են համագործակցել Եվրամիության հետ, թե ոչ»։

«Բրյուսելը խտրականություն չի դնում։ Իհարկե, Մոլդովայի, Վրաստանի և ՈՒկրաինայի հետ, որ ընտրել են եվրոպական ասոցիացիան, ԵՄ-ն ունի այլ օրակարգ, քան Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն կողմնակից է համագործակցությանը, այլ ոչ թե բաժանարար գծերի: Նոր պայմանագրով ՀՀ - ԵՄ բանակցությունները արդեն իսկ ընթանում են, և առաջընթացը նկատելի է: Մենք քննարկում ենք մեր աջակցության հետագա ուղղությունները»,- ասել է Սվիտալսկին:

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ