Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նախագահ Էրդողանը կատարվածը դավաճանություն է որակում

Նախագահ Էրդողանը կատարվածը դավաճանություն է որակում
16.07.2016 | 22:53

«Այս պահին տեղի ունեցող շարժումը դավաճանություն է, ապստամբական շարժում: Հայրենիքի դավաճանության համար շատ թանկ են վճարելու»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը` Անկարայում և Ստամբուլում մի խումբ զինվորականների նախաձեռնած հեղաշրջման փորձը: Էրդողանը մեղադրել է «զուգահեռ պետությանը»` նշելով՝ «այս կառույցը 40 տարում հիմնավորվել է երկրի զինված ուժերում, անվտանգության համակարգում, պետական տարբեր կառույցներում»:


Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը կանխվել է նախագահի, վարչապետի, նախարարների, խորհրդարանի, զինված ուժերի միասնական ջանքերով: Նա հավելել է, թե Թուրքիայում անցել է հեղաշրջումների և խունտաների ժամանակաշրջանը: Այսօր Թուրքիայի և իշխող, և ընդդիմադիր կուսակցությունները հանդես են եկել հեղաշրջման փորձը դատապարտող հայտարարություններով: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը քաղաքացիներին կոչ է արել չհեռանալ հրապարակներից, քանի դեռ չեն ձերբակալվել հեղաշրջման պատասխանատուներն ու մասնակիցները: Նա ևս գտնում է, որ հեղաշրջման փորձի հետևում կանգնած է «զուգահեռ պետությունը»:


«Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Մուեզինօղլուն հայտարարել է, թե օրակարգ են բերելու խռովարարներին մահապատժի ենթարկելու հարցը: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ հայտարարել է, որ պետք է պաշտպանել ժողովրդավարական արժեքները: «Այս երկիրը շատ է տուժել հեղաշրջումներից: Չենք ուզում նույն խնդիրները վերապրել»,- նշել է նա:
Մինչ երկրում տարբեր աստիճանի զինվորականների են ձերբակալում, Թուրքիայում քննարկում և վերլուծում են երեկ տեղի ունեցած զարգացումները, մեկնաբանում դրանց պատճառներն ու նպատակները: Նախօրեին իբրև բողոքի նշան փողոց դուրս եկած քաղաքացիներից շատերը ևս հեղաշրջման փորձի մեղքը բարդում են «զուգահեռ պետության» և դրա աջակիցների վրա: Սոցիալական մեդիայում, որը չի արգելափակվել, կարծիքներ են հնչում, թե այս ամենը կատարվել է իշխանությունների թողտվությամբ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել Էրդողանի դիրքերն ու ցուցադրել նրա հզորությունը:


Այսօր հետաքրքիր գլխագրերով են լույս տեսել թուրքական պարբերականները: Թերթերի առաջին էջերին խռովարարների դեմ ժողովրդական միասնական պայքարը պատկերող տեսարաններ են: «Հյուրիյեթ»-ը լույս է տեսել «Հեղաշրջմանը ճանապարհ չկա», «Սաբահը»՝ «Գյուլենականների հեղաշրջմանը՝ ազգային կամքի ապտակ», «Փոստան»՝ «Կեցցե ժողովրդավարությունը», «Հաբեր Թյուրք» թերթը՝ «Ժողովրդի ուժից ավելի մեծ ուժ չկա», «Սթարը»՝ «Ազգը տեր կանգնեց ժողովրդավարությանը», «Միլիյեթը»՝ «Արտակարգ գիշեր», «Ջումհուրիյեթը»՝ «Լուծումը ժողովրդավարությունն է» վերնագրերով:

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ