Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ նախագահն ու գլխավոր քարտուղարը մտահոգ են Թուրքիայում հեղաշրջման փորձի առնչությամբ

ԵԱՀԿ նախագահն ու գլխավոր քարտուղարը մտահոգ են Թուրքիայում հեղաշրջման փորձի առնչությամբ
16.07.2016 | 22:54

Գերմանիայի արտգործնախարար՝ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը «խոր մտահոգություն» են հայտնել Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձի առնչությամբ: «Ես խստորեն դատապարտում եմ ուժի կիրառմամբ ժողովրդավարական կարգի փոփոխման ցանկացած փորձ Թուրքիայում: Ժողովրդավարական ինստիտուտները և սահմանադրական կարգը պետք է հարգվեն»,- ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Շտայնմայերը՝ շարունակելով՝ «Բոլոր նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում, պետք է հետևեն օրենքին և կանխարգելեն հետագա արյունահեղությունը:

Ոգևորիչ է, որ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններն իրենց հանձնառություն են արտահայտել ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ»: Գլխավոր քարտուղար Զանիերն էլ ընդգծել է. «Ես կոչ եմ անում Թուրքիայի կառավարությանը և դեմոկրատական հաստատություններին զսպվածություն հանդես բերել երեկ գիշերվա իրադարձություններից հետո: Օրենքը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և մամուլի ազատությունը պետք է պահպանվեն նույնիսկ դժվարին ժամանակներում: Մենք պատրաստ են աջակցել Թուրքիային ԵԱՀԿ հիմնարար արժեքների և սկզբունքների պահպանման հարցում»:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ