ԱՄՆ-ում բնակվող թուրք իսլամական քարոզիչ, նախկին իմամ Ֆեթուլլա Գյուլենը հերքել է Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու հարցում իրեն ուղղված մեղադրանքները՝ փոխանցում է Reuters-ը: Գյուլենը «խստագույնս դատապարտել է» կառավարությանը տապալելու փորձը: Թուրքիայի նախագահ Էրդողանը հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է Գյուլենի հետևորդներին: Գյուլենին թուրքական կառավարությունը մեղադրում է ոստիկանական, դատական համակարգերում, զինված ուժերում և մամուլում «զուգահեռ կառույցներ» ստեղծելու փորձի համար:
«Ես խստագույնս դատապարտում եմ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը: Ինձ համար` որպես վերջին 5 տասնամյակում ռազմական հեղափոխությունների հետևանքով տուժած մարդու, հատկապես վիրավորական է, որ փորձում են մեղադրել ինձ նման փորձի հետ կապ ունենալու համար: Ես կտրականապես հերքում եմ նման մեղադրանքները», - ասել է Գյուլենը: