Մոսկվայում ավարտվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները: Նրանք քննարկել են նաև Ղարաբաղի հարցը: Քերին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է, որ մանրամասն քննարկել են ճգնաժամի կարգավորումը Լեռնային Ղարաբաղում և անհրաժեշտ ամեն ինչ անելու են այդ խնդրի լուծման համար:
«Ակնհայտ է, որ անհրաժեշտ է խուսափել Լեռնային Ղարաբաղում նոր էսկալացիայից, ինչը թույլ կտա կարգավորել իրավիճակը: Մենք նախարար Լավրովի հետ շարունակելու ենք կապ պահել հակամարտության կողմերի հետ, որ նպաստենք կայուն և խաղաղ լուծանը», - ասել է Քերին: