Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդ Ֆեթհուլլա Գյուլենը, ում կողմնակիցներին մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձ անելու համար, հայտարարել է, որ այդ բողոքը կարող էր բեմադրվել հենց կառավարության կողմից, որի դեմ էլ այն ուղղված էր: Լրագրողների հետ զրույցում Գյուլենը հերքել է բոլոր մեղադրանքները:
«Ես չեմ կարծում, որ աշխարհը հավատում է այն մեղադրանքներին, որոնք ներկայացնում է նախագահ Էրդողանը: Հավանական է, որ դա բեմադրված հեղաշրջում էր, որը կնպաստեր հետագայում Գյուլենականներին ուղղված մեղադրանքներին»,- նրա խոսքերը մեջ է բերում Guardian-ը:
Լրագրողների հարցին, թե կվերադառնար Թուրքիա, եթե հեղաշրջումը հաղթեր, Գյուլենը պատասխանել է՝ «Ես շատ եմ կարոտում իմ երկիրը: Բայց ևս մեկ հանգամանք կա՝ ազատությունը: Ես այստեղ հեռու եմ Թուրքիայի քաղաքական խնդիրներից, ապրում եմ իմ ազատության հետ»: