ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտահոգություն է հայտնել Թուրքիայում տապալված հեղաշրջման փորձին հետևած ձերբակալությունների կապակցությամբ: Նա Անկարային կոչ է արել հավատարիմ մնալ ժողովրդավարական սկզբունքներին: «Հակառակ դեպքում՝ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը կհայտնվի վտանգի տակ»,- Բրյուսելում հայտարարել է Ջոն Քերին: