Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկուշաբթի Ալմաթիում հրաձգությունն ահաբեկչություն է համարել և ցավակցել է զոհերի ու տուժածների ընտանիքներին: «Այսօր Ալմաթիում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, որը, ցավոք, դարձյալ մարդկային զոհերի է հանգեցրել։ Ցավակցում եմ զոհերի ու տուժածների հարազատներին, պետք է նրանց հոգեբանական ու նյութական աջակցություն տրամադրել»,-ասել է Նազարբաևը՝ Ղազախստանի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։
Նազարբաևը հանձնարարել է ապահովել մեգապոլիսի անվտանգությունը։ Ալմաթիում երկուշաբթի անհայտ անձինք հարձակում են գործել Ազգային անվտանգության ու ներքին գործերի նախարարության քաղաքային բաժնի վրա։ Հարձակման հետևանքվ զոհվել է 4 մարդ՝ նրանցից 3-ը ոստիկան։ Հիվանդանոցում են հրաձգությունից տուժած 8 մարդ։