Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի նախագահ Էրդողանի վարած քաղաքականության վերաբերյալ բանաձև է ընդունվել

Թուրքիայի նախագահ Էրդողանի վարած քաղաքականության վերաբերյալ բանաձև է ընդունվել
25.07.2016 | 11:51

Հուլիսի 21-24-ը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված ամառային դպրոցը` «Միգրացիոն հոսքեր. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, ով միաժամանակ հանդիսանում է նաև DEMYC-ի փոխնախագահ:

Ծրագրի նպատակն էր վեր հանել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կապված են ներկայիս միգրացիոն ճգնաժամի, դրա խորացման ռիսկերի և հաղթահարման ուղիների հետ:

Ամառային դպրոցի շրջանակում քննարկումներ եղան ընթացիկ միգրացիոն հոսքերի, դրանց խնդիրներին Եվրոպայի արձագանքման և տեղական էկոհամակարգեր վերջիններիս ինտեգրման հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև վերջին օրերին Եվրոպայում կատարված ողբերգական ահաբեկչություններին և կոչ արվեց միասնական լինել և համատեղ ուժերով պայքարել նմանատիպ գործողությունների դեմ:

Ծրագրի ընթացքում տեղի ունեցավ DEMYC-ի գործադիր կոմիտեի 128-րդ հանդիպումը, որի ժամանակ ընդունվեցին բանաձևեր միգրացիոն ճգնաժամի և միգրացիոն հիմնահարցերի հետ կապված: Բանաձև ընդունվեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանի վարած ագրեսիվ քաղաքականության և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ` բացասական դիրքորոշմամբ:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ