Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայում մահապատժի անթույլատրելիության ԵՄ հայտարարությունները շանտաժ են

Թուրքիայում մահապատժի անթույլատրելիության ԵՄ հայտարարությունները շանտաժ են
25.07.2016 | 18:39

ԵՄ-ն իրավունք չունի Թուրքիային հրահանգներ տալու մահապատժի հնարավոր վերականգնման առնչությամբ՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ԵՄ-ն կդադարեցնի Թուրքիայի անդամակցության գործընթացը:

«Եվրոպան Թուրքիայի տերը չէ: Մենք թույլ չենք տա մեզ հետ սպառնալիքներով խոսել և Թուրքիային վերևից նայել: Եթե ԵՄ-ն հարցեր ունի այդ թեմայով, մենք պատրաստ ենք քննարկելու: Մեզ արդեն պահում են ԵՄ դռների մոտ ավելի քան կես դար, չնայած մենք միշտ պաշտպանում ենք եվրոպական արժեքները: Մենք կատարել ենք վիզաների վերացման բոլոր պայմանները, համաձայնեցրել ենք յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր ստորակետը: Բայց տեսեք՝ ինչ նրանք հայտարարեցին հաջորդ օրը: Յունկերն առավոտյան մի բան է խոսում, ճաշից հետո մեկ բան, երեկոյան՝ մեկ այլ բան: Թող ԵՄ ներկայացուցիչները խոսեն մեզ հետ, բայց պետք չէ փորձել մեզ սպառնալ»,- ասել է Չավուշօղլուն Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ