Բաքու այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը՝ գրել է Hurriyet-ի թղթակից Ֆաթիհ Չեքիրգեն։
Նա նշել է, թե մինչ հեղաշրջման փորձը Անկարան ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո ցանկացել է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում, ընդհուպ մինչև սահմանների բացում։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար առաջին նախաձեռնությունը ԱԳ նախարար Չավուշօղլուն արել է հուլիսի 14-15-ին Բաքու այցի ժամանակ։ Նա փորձել է Բաքվում ստուգել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնության արձագանքը։ Եվ դրական միտում է եղել։ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Թուրքիան խոսում էր Ադրբեջանի հետ՝ Հայաստանի հետ խաղաղության ժամանակացույց կազմելու ուղղությամբ, երբ սկսվեց ռազմական հեղաշրջման փորձը»,- գրել է Hurriyet-ի թղթակիցը։