Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել բանաձև, որը 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածները որակում է ցեղասպանություն՝ գրում է թուրքական «Sabah» թերթի կայքը՝ նշելով, որ բանաձևը խորհրդարանի նախագահ Ալի Աբդուլալին է ներկայացրել պատգամավոր Մուստաֆա Բեքիրը:
Բանաձևը պահանջում է ճանաչել 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը որպես ցեղասպանություն և նույնն էլ կոչ է անում միջազգային հանրությանը: Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների բացարձակ մեծամասնության աջակցությունը: Եգիպտոսի խորհրդարանի 596 պատգամավորից բանաձևը ստորագրել է 337 պատգամավոր: