Անկարան հարցականի տակ է դնում իր և Վաշինգտոնի նախկին հարաբերությունների պահպանությունը՝ կախված ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնումից:
The Guardian-ին հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրդիմն ասել է. «Թուրքիան և ԱՄՆ-ն ընկերական, փոխադարձ շահավետ հարաբերություններ են ունեցել, դաշնակիցներ և ստրատեգիական գործընկերներ են եղել շատ երկար ժամանակ, և մենք չենք հավատում, որ այդ հարաբերությունները պետք է դադարեցվեն այդ ահաբեկչական խմբավորման առաջնորդի պատճառով: Իհարկե, քանի դեռ այդ ահաբեկչական խմբավորման առաջնորդը շարունակում է ապրել ԱՄՆ-ում, մարդկանց մտքերում հարց է առաջանում, արդյոք չի եղել ԱՄՆ-ի մասնակցությունը կամ աջակցությունը: Այդ պատճառով, ԱՄՆ-ն պետք է իսկապես մտածի, թե ինչպես է համագործակցելու Թուրքիայի հետ, որը նրա համար թե տարածաշրջանում, թե աշխարհում ստրատեգիական դաշնակից է»: