Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ դեսպանատունը դիմում է «Սասնա ծռերին» եւ կոչ անում ազատ արձակել բուժանձնակազմին

ԱՄՆ դեսպանատունը դիմում է «Սասնա ծռերին» եւ կոչ անում ազատ արձակել բուժանձնակազմին
27.07.2016 | 20:44

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որտեղ կոչ է անում անհապաղ ազատ արձակել բուժանձնակազմին.

«Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետեւում է իրադարձություններին եւ ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում: Մենք ողջունում ենք եւ միանում շարունակաբար զսպվածություն դրսեւորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին:
Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն:


Մեզ համար հատկապես մտահոգիչ են Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները: Այսպիսի գործողություններն անընդունելի են, եւ եթե համապատասխանում են իրականությանը, կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել այս անձանց»:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ