Ռուսաստանը խուսափում է յուրաքանչյուր գործողությունից, որը կորակվի այլ երկրների նախընտրական գործընթացների միջամտություն՝ ասել է ՌԴնախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անդրադառնալով Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային փոստը կոտրելուն՝ ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ հենց իրենք ԱՄՆ ընտրական մրցավազքի մասնակիցները՝ դեմոկրատների հակառակորդները, ժխտում են այդ տեղեկությունը: Մենք բազմիցս ժխտել ենք դա: Եթե խոսենք ինչ-որ կասկածներից երկրի վերաբերյալ, այստեղ առնվազն պետք է լինել հստակ ու կոնկրետ: Ենթադրյալ մտքերն այս դեպքում չեն վկայում կառուցողական մտադրության մասին», - ասաց Դ.Պեսկովը լրագրողներին, մեկնաբանելով Ռուսաստանի հնարավոր դերակատարությունը Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի սերվերը կոտրելու մեջ:
«Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ ՌԴ երբեք չի միջամտել ու չի միջամտելու այլ երկրների ներքին գործերին, առավել ևս՝ ընտրական գործընթացներին: Մոսկվայում խուսափում են յուրաքանչյուր գործողություններից, բառերից, որոնք կարող են մեկնաբանվել որպես ընտրական գործընթացի միջամտություն», - ավելացրեց Դմիտրի Պեսկովը: