Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման Քլինթոնին համարել է ամենաորակավորված թեկնածուն

Օբաման Քլինթոնին համարել է ամենաորակավորված թեկնածուն
28.07.2016 | 13:05

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին անվանել է ամենաորակավորված թեկնածու:

«Իրականում ոչինչ չի կարող ձեզ նախապատրաստել Օվալաձև գրասենյակի պահանջներին: Մինչև այն պահը, երբ դուք կնստեք սեղանի մոտ, դուք չեք կարող իմանալ, թե դա ինչ է. հաղթահարել մեծամասշտաբ ճգնաժամերը և երիտասարդ մարդկանց ուղարկել պատերազմ: Սակայն Հիլարին արդեն եղել է այդ գրասենյակում, նա մասնակցել է նմանատիպ որոշումների ընդունմանը»,- հայտարարել է Բարաք Օբաման:

Նախագահը հատկապես ընդգծել է, որ նույնիսկ ճգնաժամի կիզակետում Հիլարին ընդունակ է իրեն տիրապետել և բոլորին հարգանքով վերաբերվել: Նա եզրակացրել է, որ չի ճանաչում ոչ մի մարդու, որն ԱՄՆ նախագահի թեկնածության համար ավելի որակավորված լինի, քան Հիլարի Քլինթոնը:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ