ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի տներում խուզարկություններ են իրականացվել ալկոհոլի ապօրինի ներկրման գործի քննության շրջանակում: Նա հրաժարական է ներկայացրել: Նրան փոխարինել է Հյուսիսարևմտյան տարածքում Կրեմլի ներկայացուցիչ Վլադիմիր Բուլավինը:
Վլադիմիր Պուտինի հրամանագրերով փոխարինվել են մի քանի նահանգապետեր և դաշնային տարածքներում ՌԴ նախագահի ներկայացուցիչներմ նոր նշանակվածները հիմնականում ուժային կառույցներից են: Կադրային փոփոխությունները տեղի են ունենում սեպտեմբերի խորհրդարանական ընտրություններից առաջ: