Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պաշտպանության նախարարությունում ներկայացվել են «Լույս» հիմնադրամի շահառուների նախագծերը

Պաշտպանության նախարարությունում ներկայացվել են «Լույս» հիմնադրամի շահառուների նախագծերը
29.07.2016 | 17:41

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 28-ին ամփոփվել են «Լույս» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում պաշտպանական գերատեսչության մի շարք ստորաբաժանումներում երկշաբաթյա պրակտիկայի մասնակցած ուսանողների աշխատանքները և նրանց մշակած նախագծերը:

Նախաձեռնությունը նպատակ ուներ ծանոթացնել ուսանողներին պաշտպանական գերատեսչության իրականացրած աշխատանքներին, մշակել և ներկայացնել գաղափարներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն պաշտպանական ոլորտի բարեփոխումներին և նորամուծությունների ներդրմանը:


Ծրագրի շրջանակում «Լույս» հիմնադրամի շահառուներն ուսումնասիրություններ են կատարել տարբեր ուղղություններով` ռազմարդյունաբերություն, գնումների գործընթաց, հերթապահության կազմակերպման արդյունավետության բարձրացում, խաղաղապահ առաքելություններ, զինված ուժերում սոցիալական աշխատողների և հոգեբանների ինստիտուտի ներդրում:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում կարևորել է պաշտպանական գերատեսչության և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչի ապացույցն է նաև ՀՀ ՊՆ մասնագետների կողմից հիմանդրամի շահառուների համար պարբերաբար կազմակերպվող հանդիպումները և բանախոսությունները ՀՀ անվտանգային հարցերին, պաշտպանական քաղաքականության, բարեփոխումների, միջազգային ռազմական համագործակցության վերաբերյալ:


Կարևորելով նախագծի շարունակականությունը, «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը համոզմունք են հայտնել, որ ծրագրի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները և նախագծերը համապատասխան փորձագիտական վերլուծության ենթարկվելուց հետո կկիրառվեն զինված ուժերում:

Դիտվել է՝ 3710

Մեկնաբանություններ