Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը զրկվեց հեռարձակման իրավունքից

Ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը զրկվեց հեռարձակման իրավունքից
29.07.2016 | 23:37

Ադրբեջանական իշխանությունների քարոզչական ամենահայտնի խոսափողը համարվող ANS հեռուստաընկերությունը Բաքվի վերաքննիչ դատարանի վճռով զրկվեց հեռարձակման իրավունքից: Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, հայտնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարցազրույցն է, որը հեռուստաընկերությունը պատրաստվում էր եթեր հեռարձակել:

1991-ից գործող և իրեն հետխորհրդային տարածքում առաջին անկախ ու մասնավոր հեռուստաընկերություն համարող ANS-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «ահաբեկչության քարոզչության» հոդվածով: Գործը քննում է Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը, որտեղից ժամանակին ANS-ի թղթակիցները ուղիղ միացումներով փառաբանում էին երկրի արդարադատությունը՝ Ալիևի ընդդիմախոսներին ճաղերի ետևում պահելու համար:
Ադրբեջանը սերտ կապեր ունի Թուրքիայի հետ, և Անկարան շարունակաբար աջակցում է Բաքվին Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հակամարտության գործում: Բաքուն էլ ամեն կերպ աջակցում է Անկարային՝ գրել ՝է Reuters-ը` տեղեկացնելով, որ Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչել ANS-ի արտոնագիրը` հիմնվելով Ազգային հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի վրա:

Օրենքը թույլ է տալիս իշխանություններին փակել լրատվամիջոցը, որը կասկածվում է ծայրահեղական քարոզչություն հեռարձակելու մեջ: ANS TV-ն պատկանում է 3 ադրբեջանցի գործարարի և համարվում է անկախ հեռուստատեսություն:

Դիտվել է՝ 4085

Մեկնաբանություններ