Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսկ 800 հեկտա՞րը

Իսկ 800 հեկտա՞րը
29.07.2016 | 23:39

ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած բացթողումները շտկելու ուղղությամբ հետևողական աշխատանք է պահանջվում:

Նա նիստի մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ՝ ընգծելով, որ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված «դրական դրսևորումները» պետք է առաջիկա աշխատանքների ուղենիշ լինեն: Նիստը նվիրված էր զինված ուժերում 2016-ի ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին և կատարելագործման ուղիներին: «Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 4284

Մեկնաբանություններ