Եվրամիությունում չեն բացառել հաջորդ տարի Ռուսաստանի նկատմամբ տնտեսության հատվածներից մեկում գործող պատժամիջոցները վերացնելու հավանականությունը՝ հաղորդում է Reuters-ը` մեջբերելով եվրոպացի դիվանագետի հայտարարությունը:
«Ամենայն հավանականությամբ, բոլոր պատժամիջոցները չեն վերացվի միևնույն ժամանակ, սակայն, հաջորդ տարի կարող է որոշում կայացվել հանել դրանք տնտեսության հատվածներից մեկից», - հայտարարել է գործակալության զրուցակիցը: Եվրոպացի դիվանագետների կարծիքով` Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի որոշումը՝ մասնակցել Պետերբուրգում անցկացված միջազգային տնտեսական համաժողովին, պայմանավորված էր մտահոգությամբ, որ ԵՄ-ն կորցնում է միասնականությունը հակառուսական պատժամիջոցների հարցում: