Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի հետ պայմանավորվածությունները խափանման եզրին են

Թուրքիայի հետ պայմանավորվածությունները խափանման եզրին են
31.07.2016 | 10:25

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը չի բացառում Թուրքիայի հետ համաձայնության խափանումը անօրինական միգրացիայի հարցով՝ հայտնում է Anadolu-ն: Ավստրիական Kurier պարբերականին հարցազրույցում Յունկերը գնահատել է ԵՄ-ի և Թուրքիայի պայմանավորվածությունների իրացման ընթացքը:

«Պայմանավորվածության չեղարկման ռիսկը շատ բարձր է: Հաջողությունը շատ փխրուն է: Նախագահ Էրդողանը մի քանի անգամ ակնարկել է համաձայնության չեղարկման ցանկությունը»,- ասել է նա: Յունկերը ընդգծել է, որ պայմանավորվածությունների չեղարկման դեպքում Եվրոպան կրկին դեմ առ դեմ կկանգնի փախստականների հոսքի հետ:

Դիտվել է՝ 5783

Մեկնաբանություններ