Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հակառուսական արշավ Հայաստանո՞ւմ

Հակառուսական արշավ Հայաստանո՞ւմ
01.09.2016 | 12:05

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող՝ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի հետ կապված զարգացումներին՝ համարելով «հակառուսական արշավի մաս»: Միրոնովը, որ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր, ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «ԱՄՆ-ի պահանջով», Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ազատ էր արձակվել և վերադարձել Մոսկվա:

«Այն, ինչ այս պահին մենք տեսնում ենք Վաշինգտոնի կողմից, վրեժի և չիրականացված ամբիցիաների գլոբալ հակառուսական արշավի մաս է: Մենք ՌԴ քաղաքացիների նկատմամբ այս միջազգային որսը դիտարկում ենք որպես այդ արշավի մաս»,- ասել է Մարիա Զախարովան:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ