Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սենատը հաստատեց Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկությունը

Սենատը հաստատեց Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկությունը
01.09.2016 | 12:08

Բրազիլիայի Սենատը քվեարկել է Դիլմա Ռուսեֆին նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին՝ հայտնում է BBC News-ը` հիշեցնելով, որ Ռուսեֆի իմպիչմենթի օգտին քվեարկել էր նաև խորհրդարանը: Դիլմա Ռուսեֆին մեղադրում են երկրի ֆինանսական խնդիրների ծավալները թաքցնելու համար:

Քննադատների խոսքով` Ռուսեֆը թաքցրել է բյուջեի դեֆիցիտը` 2014-ին իր համար նոր ժամկետով նախագահություն ապահովելու նպատակով: Ռուսեֆը պնդում էր իր անմեղությունը: Նրա խոսքով` պաշտոնից իր հեռացումը դավադրության հետևանք է: Նա հայտարարել է, որ իմպիչմենթը իր տեսակով պետական հեղաշրջման օրինակ է և պատրաստվում է Սենատի որոշումը բողոքարկել Գերագույն դատարանում:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ