Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի ՆԳ նախարարը ազատվել է աշխատանքից

Թուրքիայի ՆԳ նախարարը ազատվել է աշխատանքից
01.09.2016 | 19:01

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի պաշտոնանկության պատճառը եղել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դժգոհությունը՝ գրում է «Հուրիյեթը»: Երեկ երեկոյան նախագահ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յիլդիրիմը հարցը քննարկել են 25 րոպե տևած հանդիպման ժամանակ, որից հետո պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում վարչապետը հայտարարել է Էֆքան Ալայի հրաժարականի մասին ու նշել նոր նախարարի անունը:

«Թեև անհասկանալի է, թե ինչպես է Էֆքան Ալան ներկայացրել հրաժարականի դիմում, եթե գտնվում է Էրզրումում, այլ ոչ թե Անկարայում»,- գրում է թերթը: ՆԳ նոր նախարար է նշանակվել աշխատանքի և սոցիալական ապահովման հարցերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ