Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քարիմովը ծայրահեղ ծանր վիճակում է

Քարիմովը ծայրահեղ ծանր վիճակում է
02.09.2016 | 12:54

ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ծայրահեղ ծանր վիճակում է՝ հայտնել է երկրի կառավարությունը: Նախարարների կաբինետի հաղորդագրությունում ասվում է, որ անցած օրերին Քարիմովի առողջական վիճակը կտրուկ վատացել է և բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: Ավելի վաղ երկրի պետական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քարիմովը «որոշակի ժամանակ» պահանջող ստացիոնար բուժման մեջ է: Նրա դուստրը սոցկայքերով հայտնել էր, որ նախագահը գլխուղեղի արյունազեղումից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժին:


ՈՒզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հայրենի Սամարղանդում պատրաստվում են նրա հուղարկավորությանը: Սեպտեմբերի 1-ին «Ֆերգանա»-ի լրագրողների արած լուսանկարները վկայում են, որ հուղարկավորության նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում քաղաքային գերեզմանատանը, որտեղ թաղված են Իսլամ Քարիմովի մայրն ու երկու եղբայրները: Նրա մահվան մասին մինչև հիմա պաշտոնապես չի հայտարարվել, դա կանեն ուրբաթ: Իսկ սեպտեմբերի 3-ին երկրի 78-ամյա անփոփոխ ղեկավարի մարմինը հողին կհանձնեն: Ըստ «Ֆերգանա»-ի՝ սգո արարողություններին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 2-ին և 3-ին ՈՒզբեկստան կժամանեն ԱՊՀ մի շարք երկրների և հեռավոր արտերկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ: Պատվիրակությունների կազմի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ