Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի կառավարության կազմում հնարավոր են արմատական փոփոխություններ

Թուրքիայի կառավարության կազմում հնարավոր են արմատական փոփոխություններ
02.09.2016 | 12:55

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը TRT հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի պաշտոնից հեռանալը կառավարության կազմում վերջին փոփոխությունը չէ, շարունակելու են վճռական քայլեր ձեռնարկել երկրի ներսում արմատական փոփոխություններ կատարելու նպատակով, և «շատ շուտով բոլորը կտեսնեն արդյունքը»:

«Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում դուք տեսնեք նաև կադրային խոշոր փոփոխություններ մյուս նախարարությունների կազմում ևս: Ճիշտ է, այդ մասին պարոն վարչապետը դեռևս ինձ ոչինչ չի ասել: Սակայն մենք վստահ քայլերով առաջ ենք շարժվում մեր ընտրած ճանապարհով»,- ասել է նա:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ