Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեծ Բրիտանիան մնում է եվրոպական քաղաքականության մասնակից

Մեծ Բրիտանիան մնում է եվրոպական քաղաքականության մասնակից
02.09.2016 | 13:03

Մեծ Բրիտանիան մնում է եվրոպական քաղաքականության և դիվանագիտության մասնակիցը, չնայած ԵՄ-ից դուրս գալուն՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը՝ Պոտսդամում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ:

«Այսօր եվրոպական աշխարհամասն անհամեմատ ավելի լավ վիճակում է, քան 30 տարի առաջ,- ասել է նա:- Սակայն ակնհայտ է, որ խնդիրներ կան»: «Իմ ներկայությունն այստեղ մեր ուղերձի բաղկացուցիչ մասն է. ինչպիսին էլ լինեն ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, Մեծ Բրիտանիան չի լքում Եվրոպան: Մենք եվրոպական երկիր ենք, եվրոպական տերություն, և մենք ամենաանմիջական ձևով ներգրավված ենք մնում մեր աշխարհամասի դիվանագիտության և քաղաքականության մեջ»,- նշել է Ջոնսոնը:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ