Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը կքննարկի Գյուլենի արտահանձնման խնդրագիրը

ԱՄՆ-ը կքննարկի Գյուլենի արտահանձնման խնդրագիրը
02.09.2016 | 23:34

ԱՄՆ-ի իշխանությունները կքննարկեն Սպիտակ տան կայքում տեղադրված խնդրագիրը, որտեղ պահանջվում է արտահանձնել ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում Անկարան մեղադրում է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

«Ես կցանկանայի, որ մեր կառավարությունը այլևս ապաստան չտրամադրեր Ֆեթուլլահ Գյուլենին, և ցանկանում եմ, որ նրան ուղարկեն Թուրքիա»,- ասված է Սպիտակ տան կայքում տեղադրված խնդրագրի տեքստում: Խնդրագրի հեղինակն ընդգծում է, որ Թուրքիան «Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենահուսալի և հին դաշնակիցն է» և որ «ԱՄՆ-ը պետք է աշխատի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ»:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ