Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը ցավակցություններ է հայտնել ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ՝ չնշելով, թե որտեղից է ստացել նրա մահվան մասին լուրը: «ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է:
Թող ալլահը խաղաղություն տա նրա հոգուն: Թուրքական Հանրապետության անունից խոր ցավակցություններ եմ հայտնում ՈՒզբեկստանի ժողովրդին»,- ասել է Յիլդիրիմը կառավարության նիստի ժամանակ, որը հեռարձակվել է ուղիղ եթերով: