Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շոտլանդիան պատրաստվում է անկախության նոր հանրաքվեին

Շոտլանդիան պատրաստվում է անկախության նոր հանրաքվեին
02.09.2016 | 23:37

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է արշավի մեկնարկի մասին, որը կոչված է պարզել շոտլանդացիների կարծիքը Լոնդոնից անկախության հարցով նոր հանրաքվեի անցկացման վերաբերյալ և ապահովել բնակիչների շահերը, որոնք ձգտում են պահպանել ԵՄ-ին անդամակցությունը: 2014-ի հանրաքվեում Շոտլանդիան քվեարկել է Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին: Երբ Մեծ Բրիտանիան հունիսի 23-ին քվեարկեց հօգուտ ԵՄ կազմից դուրս գալու, Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել էր, որ չի բացառում Բրիտանիայից անկախության նոր հանրաքվե:

Ըստ YouGov ընկերության հասարակական հարցման արդյունքների՝ Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը բացասաբար է վերաբերվում ԵՄ-ից դուրս գալու Բրիտանիայի որոշմանը, այդուհանդերձ՝ շոտլանդացիների 53 տոկոսը ցանկանում է մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, իսկ 47 տոկոսը կողմ է անկախությանը:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ