ՈՒզբեկստանի ավիացիոն իշխանությունները հաստատել են Սամարղանդի օդանավակայանի փակման լուրը: «Կա օդաչուների ծանուցման NOTAM միջազգային համակարգ, որի տվյալների համաձայն սեպտեմբերի 3-ին փակվելու է»,- ասել է ավիացիոն համակարգի ներկայացուցիչներից մեկը՝ չնշելով փակման պատճառը:
Սամարղանդը ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հայրենի քաղաքն է: