Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նազարբաևի մամուլի ծառայությունը հերքել է Քարիմովի հուղարկավորությանը մեկնումը

Նազարբաևի մամուլի ծառայությունը հերքել է Քարիմովի հուղարկավորությանը մեկնումը
02.09.2016 | 23:39

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի պատրաստվում շտապ մեկնել ՈՒզբեկստան՝ հաղորդվում է Facebook-ում Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության էջում: «Այժմ երկրի ղեկավարն աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է՝ G20 վեհաժողովի մասնակցության շրջանակներում: Մոտակա ժամանակներս նախագահի աշխատանքային ժամանակացույցում փոփոխություններ չեն նախատեսվում»,- հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը:

Reuters-ը հաղորդել էր, որ Նուրսուլթան Նազարբաևը պատրաստվում է շաբաթ օրը ժամանել ՈՒզբեկստան:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ