Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտին. Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ

Պուտին. Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ
02.09.2016 | 23:40

Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ, թեև երկու թեկնածուներն էլ՝ թե Հիլարի Քլինթոնը, թե Դոնալդ Թրամփը, ընտրություններից առաջ լավ օրինակ չեն ծառայում՝ հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նրանք երկուսն էլ զբաղվում են էպատաժով, միայն յուրաքանչյուրը յուրովի: Կարծում եմ, որ դա լավագուն օրինակը չէ»,- ասել է Պուտինը Bloombreg-ին տված հարցազրույցում: Պետության ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ երկու թեկնածուներն էլ Ռուսաստանը ներքաշում են փոխադարձ գրոհների մեջ: «Հակառուսական խաղաթղթերի» խաղարկումն «անհեռատես մոտեցում է», հավելել Է նա:

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ