ՈՒզբեկստանի պետական հեռուստատեսությունը սեպտեմբերի 2-ին հայտարարել է նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին՝ վերջ դնելով օրեր շարունակված անորոշությանը ՈՒզբեկստանը 27 տարի շարունակ ղեկավարած Քարիմովի ճակատագրի շուրջ:
Նախագահի մահվան կապակցությամբ ՈՒզբեկստանում կհայտարարվի եռօրյա սուգ: ՈՒզբեկստանի վարչապետ Շավկաթ Միրզիյաևը կգլխավորի երկրի նախագահի հուղակավորության կազմակերպման հանձնաժողովը: