ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շարունակում է առաջ անցնել հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփից: USA Today-ը Սաֆոքլի համալսարանի սոցիոլոգների հետ փորձել է պարզել քաղաքական գործիչների հանդեպ ԱՄՆ քաղաքացիների վերաբերմունքը:
Նախկին առաջին տիկնոջը սատարում է երկրի կանանց 54 %-ը, Թրամփին՝ 38 %-ը: Նախկին պետքարտուղարը ժողովրդականություն է վայելում փոքրամասնությունների շրջանում. նրան աջակցում են աֆրոամերիկացիների 92 %-ը և լատինաամերիկացիների 65 %-ը: Նրանց շրջանում Թրամփին սատարողների թիվը չափազանց քիչ է՝ 4 % և 24 %: Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան հատվածի բնակիչների 58 %-ը և արևմտյան ափի բնակիչների 52 %-ը: Հանրապետական թեկնածուին սատարում է այդ շրջանների բնակիչների 35 %-ը: