Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ
03.09.2016 | 21:20

Սեպտեմբերի 3-ին Բրատիսլավայում Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները, գոհունակությամբ վերահաստատելով երկու հարևան երկրների փոխադարձ հանձնառությունն առավել ամրապնդել ավանդական բարիդրացիական հարաբերություններն ու խորացնել համակողմանի փոխգործակցությունը, անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու Հայաստան այցի նախապատրաստական աշխատանքները։

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ