Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սի Ձինպին. G20-ի երկրները պետք է հրաժարվեն սառը պատերազմի հին գաղափարից

Սի Ձինպին. G20-ի երկրները պետք է հրաժարվեն սառը պատերազմի հին գաղափարից
04.09.2016 | 11:50

G20-ի երկրները պետք է հրաժարվեն սառը պատերազմի հին գաղափարից և կառուցողական դեր խաղան միջազգային խաղաղության հաստատման հարցում՝ ասել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինը:

«Ես վստահ եմ, որ G20-ի երկրները պետք է միանան միջազգային հանրության մյուս անդամներին և գործեն անհապաղ: Առաջին հերթին մենք կարող ենք աշխատել միասին խաղաղ և կայուն միջազգային միջավայր ստեղծելու համար: Կարևոր է հրաժարվել սառը պատերազմի հնացած գաղափարից և կառուցել համընդհանուր ու կայուն անվտանգության համակարգ: Մենք բոլոր երկրներին կոչ ենք անում գործել խաղաղություն և կայունություն հաստատելու գաղափարով և կառուցողական դեր ունենալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հաստատմանն աջակցելու գործում»,- ասել է Չինաստանի նախագահը: Նա հավելել է, որ ոչ մի երկիր չի կարող ինքն իրենով զարգանալ և բոլոր խնդիրները կարգավորել՝ առանց այլ երկրների հետ համագործակցության: «Պատմությունն ապացուցել է, որ առանց խաղաղության չկա զարգացում, իսկ առանց կայունության չկա բարգավաճում: Բոլոր երկրներն անվտանգության հարցում սերտ կապված են միմյանց հետ»,- ընդգծել է Սի Ձինպինը:

Նա նշել է, որ բոլոր երկրները պետք է հետևեն ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և իրենց տարաձայնությունները լուծեն երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով: Նա վստահեցրել է, որ Չինաստանը հետագայում էլ շարունակելու է խաղաղ ճանապարհով զարգացման ուղին և կատարել պարտականությունները միջազգային խաղաղության հարցում:

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ