ԱՄՆ-ը և Չինաստանը, որոնց բաժին է ընկնում ածխաթթու գազի համաշխարհային արդյունաբերական արտանետումների 40 %-ը, պաշտոնապես միացել են Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին՝ գրում է BBC-ն: Համատեղ հայտարարությունն արվել է Չինաստանի Հանչժոու քաղաքում G20-ի գագաթնաժողովում:
Բարաք Օբաման այդ իրադարձությունն անվանել է պատմական և առանցքային:
Շաբաթ օրը՝ մեկշաբաթյա քննարկումներից հետո, փաստաթուղթը վավերացրել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն: