Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Առանց Մոսկվայի զիջումների Սիրիայում դժվար կլինի հասնել առաջընթացի

Առանց Մոսկվայի զիջումների Սիրիայում դժվար կլինի հասնել առաջընթացի
04.09.2016 | 13:41

ԱՄՆ-ը և Ռուսաստանը նախկինի պես լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցով, և առանց Մոսկվայի կողմից զիջումների դժվար կլինի հասնել առաջընթացի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Մենք լուրջ տարաձայնություններ ունենք ռուսների հետ այն կողմերի առնչությամբ, որոնց մենք աջակցում ենք, և այն գործընթացի, որն անհրաժեշտ է Սիրիայում խաղաղության հասնելու համար: Առանց Ռուսաստանի զիջումների՝ բռնության նվազեցման և մարդասիրական հասանելիության ապահովման առումով, դժվար է պատկերացնել, թե ինչպես մենք կանցնենք կարգավորման հաջորդ փուլ»,- հայտարարել է Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամլո ասուլիսում:


Օբաման նշել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունները կարգավորման գործընթացի առանցքային մասն են: Օբամայի և Մեյի բանակցություններն անցկացվել են Չինաստանի Հանչժոու քաղաքում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ