Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելը՝ Թուրքիայի և ԵՄ-ի վիզային ռեժիմի չեղարկման մասին

Մերկելը՝ Թուրքիայի և ԵՄ-ի վիզային ռեժիմի չեղարկման մասին
05.09.2016 | 09:55

ԵՄ-ի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի ազատականացման որոշմանը կարելի է հասնել առաջիկա շաբաթներին՝ հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Վիզայի չեղարկման համար Թուրքիային առաջադրված պայմանների մասին Եվրոպական հանձնաժողովի վերջին հաշվետվության մեջ նշված է երկու պայման, որոնց իրականացման համար Անկարայից առավել երկար ժամանակ կպահանջվի, և հինգ պայման, որոնք պետք է իրականացվեն առաջիկայում: Այդ պայմանների մեջ է հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը: Հենց այդ պայմանն են վիճարկում թուրքական իշխանությունները:

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը կարող է չեղարկել հոկտեմբերի 1-ից, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ փոխի հակաահաբեկչական օրենսդրությունը:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ