ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնաբանել է Հանչժոուում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները: Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիային առնչվող տեխնիկական շատ հարցերի շուրջ, մնացել է «մի քանի պահ»:
Քերին ավելացրել է, որ իրենք պայմանավորվել են սեպտեմբերի 5-ին կրկին հանդիպել՝ տեսնելու համար՝ կարո՞ղ են հաղթահարել Սիրիայի հարցով հակասությունները: