Թուրքիան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում «արհեստական պետության» կազմավորումը՝ ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը` նկատի ունենալով ԱՄՆ-ից աջակցություն ստացող քուրդ զինյալներին, որոնց առաջխաղացումն Անկարան փորձում է կանգնեցնել:
Թուրքական զինուժը օգոստոսի 24-ին Սիրիայում սկսել է «Եփրատի վահան» գործողությունը` «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին հետ մղելու և քրդական ինքնապաշտպանության ուժերի առաջընթացը կանխելու համար` մտահոգվելով հյուսիսային Սիրիայում քրդական ուժերի աճող վերահսկողության համար: Յիլդիրիմը Դիարբեքիրում խոսել է նաև ներդրումային ծրագրերի մասին, որ ուղղված են քրդական շրջանում ռազմական գործողությունների հետևանքով վնասված թաղամասերի վերակառուցմանը: