Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բրիտանացիների մեծ մասի կարծիքով՝ երկիրը ճիշտ ուղու վրա է

Բրիտանացիների մեծ մասի կարծիքով՝ երկիրը ճիշտ ուղու վրա է
06.09.2016 | 09:44

Lord Ashcroft հետազոտական ընկերության հարցման արդյունքներով՝ Մեծ Բրիտանիայի բնակիչների երկու երրորդը կարծում է, որ երկիրը ճիշտ ուղու վրա է ԵՄ-ից դուրս գալու որոշումից հետո՝ գրում է The Telegraph-ը: Հարցվածների 59 %-ը դրական է գնահատել Բրիտանիայի կուրսը՝ ներառյալ ԵՄ-ում անդամակցությունը պահպանելու օգտին քվեարկած մոտ 30 %-ը: Բրիտանացիների մեծ մասը դրական կանխատեսում է արել երկրում հաջորդ տարվա տնտեսական իրավիճակի հարցում՝ չնայած ավելի վաղ արտահայտված մտավախություններին, թե հանրաքվեն կառաջացնի տնտեսական անորոշություն:

Վարչապետ Թերեզա Մեյն աջակցության բարձր մակարդակ ունի: Հարցվածների 67 %-ը կարծում է, որ նա կդառնա լավագույն վարչապետը: Հարցվածների 52 %-ը նշել է, որ միգրացիայի վերահսկողությունը պետք է հիմնական առաջնայնությունը լինի Brexit-ի պայմանների քննարկման գործընթացում: Բրիտանացիների մեծ մասը դեմ է, որ շարունակեն վճարել ԵՄ բյուջեում և բլոկի նոր քաղաքացիներին թույլ տան Մեծ Բրիտանիայում ազատորեն ապրել և աշխատել: Ըստ բրիտանացիների՝ արդեն Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիներին պետք է թույլ տրվի մնալ երկրում:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ