Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան Ջերաբլուսում ձգտում է հրադադարի

Թուրքիան Ջերաբլուսում ձգտում է հրադադարի
06.09.2016 | 09:53

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ելույթ է ունեցել Չինաստանում G20 գագաթնաժողովում՝ գրում է Hürriyet-ը: Նա խոսել է գաղթականների ճգնաժամի, Սիրիայում ստեղծված նոր իրավիճակի, Թուրքիայում հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ու դրան հետևած իրադարձությունների մասին, նշել է, որ Թուրքիայի կառավարությունը շարունակելու է կադրային զտումներ տարբեր ոլորտներում և պայքարելու է նոր ահաբեկչական վտանգները կանխելու նպատակով:

Էրդողանը հայտարարել է, որ կոալիցիոն ուժերի հետ համատեղ պատրաստվում են 95 կմ երկարությամբ և 40 կմ լայնությամբ անվտանգության գոտի ստեղծել: Նա հայտնել է, որ իրենք համագործակցում են կոալիցիոն ուժերի հետ Ջերաբլուսի շրջանում և ռուսական ուժերի հետ Հալեպի շրջանում: Էրդողանի խոսքով՝ նպատակն է հրադադարի հաստատմանը հասնել մինչև հոկտեմբերի կես:

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ