Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Անկարա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Անկարա
07.09.2016 | 10:06

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սեպտեմբերի 8-ին երկօրյա այցով կժամանի Անկարա՝ հայտնում է «Բիրգյուն» թերթը: «ՈՒշագրավ է, որ գլխավոր քարտուղարի՝ Թուրքիա ժամանումը կայանում է «Եփրատի վահան» գործողության մեկնարկից հետո»,- գրում թերթը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պատրաստվում է Ստոլտենբերգի հետ քննարկել Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված միգրացիոն համաձայնագրին և Սիրիայի իրավիճակին վերաբերող հարցեր:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Գործողության անունն է «Եփրատի վահան»:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ