Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը չեղարկել է ՌԴ-ի որոշ պատժամիջոցներ

ԱՄՆ-ը չեղարկել է ՌԴ-ի որոշ պատժամիջոցներ
07.09.2016 | 10:07

ԱՄՆ-ը չեղարկել է «Ռոսօբորոնէքսպորտի» նկատմամբ Աֆղանստանում Մի-17 ուղղաթիռների տեխնիկական սպասարկման պայմանագրերի մասով սահմանված պատժամիջոցները՝ ռազմատեխնիկական միջազգային համաժողովի շրջանակներում հայտնել է ընկերության փոխտնօրեն Սերգեյ Գորեսլավսկին:

Կազմակերպության փոխտնօրենի խոսքով՝ անցյալ տարվա սեպտեմբերի 2-ին սահմանված պատժամիջոցները չեղարկվել են նոյեմբերի 25-ին: Նա նշել է, որ որոշումը կայացվել է երկու տարով, սակայն անհրաժեշտության դեպքում ամերիկյան կողմը կարող է երկարաձգել: «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավարը նշել է, որ ընկերությունն արդեն պայմանագիր է կնքել չեխական «ԼՕՄ Պրահա» ձեռնարկության հետ առաջին 4 ուղղաթիռների տեխնիկական փորձաքննության համար:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ